Պաշտոնական

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

1 րոպեի ընթերցում

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՀասմիկ Ջալալյանիև Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորԵլենա Առաքելյանիերդման արարողությունը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում:«Մեր երկրի ամենազգայուն խնդիրներից մեկը դատական համակարգի կայացումն է: Այս խնդիրը միայն ձեզնից կախված չէ, բայց դուք կարևոր ներդրում եք ունենալու, որովհետև քաղաքացիների համար դատարանը վերացական չէ: Դուք օրենքի և Սահմանադրության էությունն ու դեմքն եք»,- ասել է նա:

Նախագահ Սարգսյանը նորանշանակ դատավորներին հորդորել է մշտապես հավատարիմ մնալ Սահմանադրությանն ու օրենքներին.«Անգամ ամենափոքր, գուցե՝ թվացյալ ոչ այնքան կարևոր գործը քննելիս մի՛ մտածեք, որ այդ խնդիրը կարևոր չէ: Քաղաքացիները պետք է վստահություն ունենան, որ իրոք արդար լուծում է տրվել՝ օրենքին և Սահմանադրությանը համապատասխան»:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում