Սիրիայում Թուրքիայի զինուժերի չորս սպա Է զոհվել պայթյունի հետեւանքով
1 րոպեի ընթերցում
![Սիրիայում Թուրքիայի զինուժերի չորս սպա Է զոհվել պայթյունի հետեւանքով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1000863.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում թուրքական բանակի կրտսեր սպայական կոչումներով չորս զինծառայող Է զոհվել պայթյունի հետեւանքով: Այդ մասին հունվարի 9-ին հայտնել Է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը՝ Twitter-ում զետեղելով զոհվածների լուսանկարները:
— T.C. Millî Savunma Bakanlığı (@tcsavunma) January 9, 2020
Միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 8-ին Սիրիայի հյուսիսում: Զինվորականներն զբաղված Էին ավտոճանապարհի պարեկմամբ, երբ նրանց կողքին ականապատված ավտոմոբիլ Է պայթեցվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: