Հասարակական

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերի 800 երեխա Երևանում մասնակցել է միջոցառումների

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերի 800 երեխա Երևանում մասնակցել է միջոցառումների

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 26-ին սահմանամերձ գյուղերի, ինչպես նաև քաղցկեղ և հաշմանդամություն ունեցող 800 երեխաներ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Ալլադին» ներկայացմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, ներկայացումից հետո փոքրիկներն այցելել են Երևանում գործող ‹‹Մեգամոլ››, ‹‹Երևան մոլ››, ‹‹Գուդ թայմ››, ‹‹Նեպտուն›› ժամանացի տարբեր վայրեր: Փոքրիկներն այցելել են Հանրապետության հրապարակ, նկարվել գլխավոր տոնածառի մոտ։

Ամանորյա միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդի աջակցությամբ։ Ծրագրի կազմակերպման համար տրամադրվել է 5 միլիոն դրամ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում