Հասարակական

Սու-30 ՍՄ-ները իսկական նվեր են ՀՀ պաշտպանության նախարարի ծննդյան օրվա առիթով

1 րոպեի ընթերցում

Սու-30 ՍՄ-ները իսկական նվեր են ՀՀ պաշտպանության նախարարի ծննդյան օրվա առիթով

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան մատակարարված բազմաֆունկցիոնալ գերժամանակակից Սու-30 ՍՄ կործանիչները հասել են խորհրդանշական մի օր՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ծննդյան օրը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Հայաստանին մատակարարված առաջին խմբաքանակում ներառված են չորս ինքնաթիռներ: Հովհաննիսյանը, ով կործանիչների՝ Հայաստան հասնելը համարում է իր ամենամեծ երազանքի իրականացումը, հետաքրքիր փաստեր է հաղորդում դրանց ժամանման մասին: «Այ սա երազանք էր, այ սա նվեր էր ծննդյան օրվա կապակցությամբ։ Պարոն նախարար, շնորհավոր ձեր ծննդյան օրը»,-նշել է ՊՆ խոսնակը:

Նա հրապարակել է նաև այն օդաչուի լուսանկարը, ով հետաքրքիր ցուցադրական թռիչքներ էր իրականացրել Սու-30 ՍՄ-ի ղեկին: «Օդաչու Եվգենի Վյաչեսլավի Ավերյանով: Նա էր այսօր մեր Սու-30ՍՄ-ով այդ աննորմալ պտույտները գործում։ Նա ՌԴ հերոս, օդաչու Վ. Ավերյանովի որդին է»,-տեղեկացնում է Հովհաննիսյանը:

Ինքնաթիռների դիմավորման արարողությանը մասնակցելու նպատակով Գյումրի էր մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստվում է ձեռք բերել 1 էսկադրիլիա (12) ՍՈւ 30 ՍՄ ինքնաթիռ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում