Վարչապետը կարևորել է սփյուռքահայ մասնագետների ներհոսքին միտված «Ներուժ» նախաձեռնությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին ընդունել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարթափների ծրագրի 2019թ. հաղթողներին: Ծրագիրը նախատեսված է սփյուռքահայ ձեռնարկատերերի համար և հնարավորություն է տալիս նրանց գործունեություն ծավալել հայրենիքում՝ տեղայնացնելով իրենց ստարթափները և ստանալով պետական ֆինանսավորում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Ներուժ» ծրագրի հաղթողներին և կարևորել տեխնոլոգիական ոլորտում սփյուռքահայ մասնագետների ներհոսքին միտված այս նախաձեռնությունը: Վարչապետը նշել է, որ ծրագիրը բխում է ՀՀ կառավարության՝ մեր երկրի և՛ այսօրվա, և՛ ապագայի մասին տեսլականից և Սփյուռքի հետ հարաբերությունների մասին պատկերացումներից, այն է՝ Հայաստանը պետք է ոչ միայն կարոտել, այլև այցելել հայրենիք, աշխատել այստեղ, ստեղծել, հարստանալ և հարստացնել: Այս առումով վարչապետ Փաշինյանը կարևորել է «Ներուժ»-ի հաղթողների փորձը տեխնոլոգիական ոլորտում և հաջողություններ մաղթել նրանց՝ հայրենիքում հետագա գործունեության մեջ:

«Ներուժ»-ի հաղթողները շնորհակալություն են հայտնել վարչապետին շնորհավորանքի համար և ներկայացրել իրենց նախաձեռնած ստարթափները, որոնք նախատեսում են տեղայնացնել Հայաստանում: 2019թ. «Ներուժ»-ի հաղթող ճանաչված գաղափարները վերաբերում են գյուղատնտեսության, աղբահանության, սպորտի, ծառայությունների ոլորտների զարգացման և բարելավման նպատակով էլեկտրոնային հարթակների ստեղծմանը:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում