Տարածաշրջանային

Մոնտրյոյի կոնվենցիան չի տարածվի «Ստամբուլ» ջրանցքի վրա. Էրդողան

2 րոպեի ընթերցում

Մոնտրյոյի կոնվենցիան չի տարածվի «Ստամբուլ» ջրանցքի վրա. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ Բոսֆորի նեղուցով նավերի անցման ռեժիմի մասին Մոնտրյոյի կոնվենցիան չի տարածվի Սեւ եւ Մարմարայի ծովերի միջեւ նախագծվող «Ստամբուլ» ջրանցքի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել Է «Ստամբուլ» ջրանցքի կառուցման հայտամրցույթ անցկացնելու մտադրության մասին, ջրանցք, որը, նրա կարծիքով, «կվերացնի Բոսֆորում բնապահպանական եւ տեխնածին աղետների սպառնալիքը»: Ստամբուլի քաղաքագլուխ Էքրեմ Իմամօղլուն հանդես Է գալիս այդ նախագծի դեմ եւ հանրաքվե անցկացնելու կոչ Է անում:

«Մենք «Ստամբուլ» ջրանցքը դիտում ենք որպես Բոսֆորի այլընտրանք: Այն ոչ մի կապ չունի Մոնտրյոյի հետ: Ջրանցքը կաշխատի որպես Թուրքիայի ջրային մայրուղի»,- հայտարարել Է Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով Թուրքիայում կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցության տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարների առջեւ:

Մոնտրյոյի կոնվենցիան սահմանում Է Սեւ ծովի Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների ռեժիմը: Կոնվենցիան բոլոր երկրների նավերի համար պահպանում Է նեղուցներով անցնելու ազատություն ինչպես խաղաղ, այնպես Էլ ռազմական ժամանակ: Սակայն ռազմանավերի անցման ռեժիմը տարբեր Է սեւծովյան եւ ոչ սեւծովյան պետությունների նկատմամբ: Ոչ սեւծովյան տերությունների ռազմանավերի համար սահմանված են մնալու դասի եւ ժամկետի Էական սահմանափակումներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում