«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի այցելուների թիվն ավելացել է 6 հազարով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆինանսական մուտքերը 2019թ. աճել են մոտ 27%-ով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

«Այս տարի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ֆինանսական մուտքերի մոտ 27% աճ է գրանցել, և մեր այցելուների թիվը 6 հազարով ավելացել է նախորդ տարվա համեմատ: Մեր մասնաճյուղերն են սկսել նաև ակտիվ աշխատել, ու տարբեր միջոցառումներ են իրականացնում: Փետրվար ամսից կունենանք նաև ժամանակակից կայք»,- ասաց Բադալյանը:

Միքայել Բադալյանը հավելեց նաև, որ վերջերս արգելոց-թանգարանը հագեցվել է նաև տեսահսկող սարքերով, որոնք նախկինում չկային: Նրա խոսքով` փոխվել է նաև թանգարանի գաղափարախոսությունը:

«Մենք մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որպեսզի թանգարանը դառնա գիտակրթական, մշակութային, կրթական-ժամանցային կարևոր կենտրոն»,- նշեց Միքայել Բադալյանը:

Միքայել Բադալյանը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն է նշանակվել 2019թ. մայիսի 10-ին:

Հայերեն

Ղազախստանում սպասում են ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքների հրապարակմանը

ԵՄ-ից աջակցություն կլինի. Էստոնիայի խորհրդարանի նախագահը գնահատում է տարածաշրջանի կայունությանն ուղղված ՀՀ-ի քայլերը

Հայաստանի փոխվարչապետն ու Բելգիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին․ դրանք անհամատեղելի կառույցներ են. Զեյնալյան

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը

Սպենդիարյանի անվան օպերային թատրոնն 92-ամյա պատմությանը նվիրված հուշամեդալներ է թողարկել

ՀՀ ԱՍՀ նախարարն ընդունել է Անդրեաս Պապակոնստանտինուի գլխավորած պատվիրակությանը

Ռուբիոն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը

Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձև, որը թույլ կտա Թրամփին վերընտրվել երրորդ ժամկետով

ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից