Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը
2 րոպեի ընթերցում
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի Մաշտոցի պողոտա 14/79 հասցեում գտնվող մասնաճյուղը։ Բանկի վերաբրենդավորված սրահը համալրվել է նորագույն տեխնոլոգիաներով՝ ավելի հարմարավետ դարձնելով հաճախորդների փորձառությունը։
Ֆասթ Բանկի Էջմիածին մասնաճյուղի կառավարիչ Էդգար Վահրադյանը նշել է․ «Էջմիածին քաղաքում գործող մեր վերաբացված մասնաճյուղը համալրվել է նոր և ժամանակակից սարքավորումներով: Պատրաստ ենք մեր բոլոր հաճախորդներին սիրով սպասարկել: Բանկային գործարքները, նշեմ, որ իրականացվում է 24/7 ռեժիմով՝ սկսած հաշիվների բացումից մինչև վարկավորման համար հայտերի ընդունում և ներդրումների իրականացում»:
Ֆասթ Բանկի մասնաճյուղում գործում է հերթի կառավարման համակարգ, վճարային տերմինալ, ինչը հնարավորություն կտա խնայել ժամանակը՝ կատարելով մի շարք բանկային գործարքներ առանց Բանկի աշխատակցին մոտենալու:
Նոր մասնաճյուղերի բացումը և արդեն իսկ գործող մասնաճյուղերի վերաբրենդավորման գործընթացը Ֆասթ Բանկի շարունակական նախաձեռնություններից է՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի գերազանցությանը:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։