Հայաստան

ԱրարատԲանկը՝ Mastercard-ի «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակակիր

1 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկը՝ Mastercard-ի «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակակիր

ԱրարատԲանկը հերթական անգամ արժանացել է Mastercard վճարային համակարգի բարձր գնահատականին՝ ստանալով «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակը։ Մրցանակաբաշխության արդյունքները հայտարարվել են հունվարի 17-ին կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում:

Մրցանակը շնորհվել է փոքր և միջին բիզնեսում քարտային գործարքների զարգացման համար։ ԱրարատԲանկի և Mastercard-ի երկարամյա գործընկերության ընթացքում բանկը 2022 թվականին արժանացել էր նաև «Դրամապանակային վճարումների դինամիկ աճ» մրցանակին:

ԱրարատԲանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը՝ սպասարկելով ֆիզիկական և իրավաբանական անձանց: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող 50 մասնաճյուղ և ավելի քան 1000 աշխատակից։ Բանկը համագործակցում է բազում միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ:  Բանկում ներդրված են միջազգային բանկային նորարարական լավագույն տեխնոլոգիաները և կորպորատիվ կառավարման լավագույն փորձը: Բանկի խոշոր բաժնետերերն են «Ֆլեշ» ՍՊԸ-ն, Բարսեղ Բեգլարյանը և Սանասար Բեգլարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում