Հայաստան

Հունաստանում ՀՀ դեսպանը հյուրընկալել է տեղի Հայոց թեմի առաջնորդին

1 րոպեի ընթերցում

Հունաստանում ՀՀ դեսպանը հյուրընկալել է  տեղի Հայոց թեմի առաջնորդին

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, մաղթելով Հայաստանի Հանրապետության դեսպանությանը հաջողություններ առաջիկա տարվա ընթացքում ձեռնարկվելիք ծրագրերում` Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանը ներկայացրել է թեմի 2025 թ.-ին նախատեսված մի շարք միջոցառումները և նախաձեռնությունները։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հունաստանի Հայոց թեմի առաջնորդին այցելության և բարեմաղթանքների համար։

Հանդիպման ընթացքում Տիգրան Մկրտչյանը խոսել է դեսպանության՝ առաջիկա ժամանակահատվածում նախատեսված մի շարք նախագծերի մանրամասնությունների վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում