Հայաստան

Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր. քայլերի հաջորդականությունը

1 րոպեի ընթերցում

Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր. քայլերի հաջորդականությունը

Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության  քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիրը պետք է ներկայացնեն ՊԵԿ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որը գործում է վեբ և Self Portal բջջային հավելվածի տարբերակներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հիշեցնում են Պետական եկամուտների կոմիտեից: 

«Այն քաղաքացիները, որոնք արդեն իրականացրել են անձի նույնականացում և ձեռք են բերել էլեկտրոնային ստորագրություն, կարող են մուտք գործել ՊԵԿ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, ընտրել անձի նույնականացման իրենց նախընտրելի տարբերակը, ՀՎՀՀ չունենալու դեպքում կարող են այն անմիջապես ստանալ, այնուհետև հայտարարագրեր բաժնում ընտրել հաշվարկ հայտարարագրեր եկամտային հարկի և սոցիալական վճարը և լրացնել ու ներկայացնել եկամուտների հայտարարագիրը»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Եկամուտների տարեկան հայտարարագրի լրացման և ներկայացման հաջորդական քայլերը ներկայացվում են հոլովակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում