Փոխվստահության խորացում, դինամիկ զարգացում. փորձագետը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական հարաբերությունները 2019 թվականին աչքի ընկան փոխվստահության խորացմամբ, դրական զարգացման դինամիկայով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում քաղաքագետ Վարդուհի Հարությունյանը նշեց, որ տարին առանձնացավ բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերով:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր ձևաչափերով հանդիպումներ է ունեցել թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, թե վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հայաստանում ընդունել է ՌԴ արտգործնախարարին, Պաշտպանության նախարարին, Անվտանգության խորհրդի քարտուղարին: Կարևոր եմ համարում ընդգծել, որ հաջորդ տարի նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Մոսկվա և Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան»,-ասաց Վարդուհի Հարությունյանը:

Քաղաքագետն առանձնացրեց անվտանգության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես, զինտեխնիկայի ձեռքբերումը: Այս տարվա ընթացքում պայմանավորվածություններ են ձեռքբերվել Գյումրու 102-րդ ռազմաբազայի արդիականացման ուղղությամբ: Նախատեսվում է կրկնապատկել ռազմաբազայի ներուժը:

«Կարևոր է տարեսկզբից Սիրիայում իրականացվող հումանիտար առաքելությունը Սիրիայի իշխանությունների և ռուսական կողմից հետ համագործակցությամբ: Սա առաջին հերթին առանձնանում է Սիրիայում հայ համայնքին և, ընդհանրապես, Սիրիայի բարեկամ ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու տեսանկյունից» ,-հավելեց քաղաքագետը: Նա ընդգծեց, որ Ռուսաստանը շարունակում է տարածաշրջանում Հայաստանին ընկալել որպես հիմնական ռազմավարական դաշնակից, վստահելի գործընկեր:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությանը, ապա քաղաքագետը նշեց, որ այն եղել է արդյունավետ և հաջողված: Այդ մասին նշել են նաև ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: Տարին արդյունավետ էր ԵԱՏՄ-ի միջազգային հեղինակության բարձրացման, աշխարհագրության ընդլայնման տեսանկյունից: Հոկտեմբերի 1-ին երևանյան գագաթնաժողովի ժամանակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրվեց Սինգապուրի հետ: Նույն ամսում նման համաձայնագիր ստորագրվեց Սերբիայի հետ: Ուժի մեջ մտավ Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիրը, ինչպես նաև Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը:Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր են նախապատրաստվում Հնդկաստանի, Եգիպտոսի և Իսրայելի հետ:

Հայաստանի նախաձեռնությամբ այս տարի ԵԱՏՄ աշխատանքներում մի շարք նորամուծություններ եղան: Երևանյան ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ անցկացվեց «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովը, որը գնահատվեց արդյունավետ և որոշում կայացվեց այն իրականացնել ամեն տարի:

Հայաստանն առաջարկեց նաև հնգյակի երկրներից յուրաքանչյուրին վստահել խոշոր ինտեգրացիոն նախագծերից մեկի իրականացումը: Հայաստանը ստանձնեց իրականացնել ոսկերչական բրենդի ձևավորման ծրագիրը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում