2019-ին ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում երկխոսությունը բարձրացվեց նոր մակարդակի. փորձագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում նկատվեց ակտիվացում և տեղի ունեցան մի շարք կարևոր զարգացումներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման համոզմունք հայտնեց միջազգայնագետ Լիանա Հովհաննիսյանը՝ նշելով, որ աշխատանքների նոր ուղղություններ բացվեցին:

«Գործադիրի մակարդակով տարվա ընթացում տեղի են ունեցել բազմաթիվ երկկողմ հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Երբ ուսումնասիրում ենք հանդիպումների դինամիկան և համեմատում ենք նախորդ տարիների ընթացքի հետ, ակնհայտ է դառնում, որ այս տարվա ընթացքում հանդիպումների թե քանակի, ինչպես նաև պաշտոնյաների ներկայացվածության առումով ավելի բարձր են եղել: Դա փաստում է այն մասին, որ երկկողմ պատրաստակամություն է նկատվում հստակեցնելու և ընդլայնելու համագործակցության ոլորտները»,-ասաց Լիանա Հովհաննիսյանը:

Միջազգայնագետը կարևորեց այն, որ այս տարի երկխոսությունը բարձրացվեց նոր մակարդակի: Հայաստանն ու ԱՄՆ-ն սկսեցին ռազմավարական երկխոսություն: Այն թույլ է տալիս կողմերին հստակեցնել համագործակցության ոլորտները և այդ ուղղությամբ իրականացնել թիրախավորված աշխատանք: Հստակեցված ոլորտները ինչպես առևտրատնտեսական ուղղվածություն ունեն, այնպես էլ էներգետիկ, ինովացիոն: Կարևոր է այն, որ այս տարի սկիզբ դրվեց ռազմավարական երկխոսության ձևաչափին: Անդրանիկ նիստին նշվեց, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն արդեն սկսել է երկու տարվա ծրագիր: Դրանից բացի, ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ, որ 2019 թվականին ԱՄՆ ֆինանսավորումը աճել է 40 տոկոսով:

Տարվա ընթացքում հաջորդ կարևոր իրադարձությունը ՀՀ վարչապետի այցն էր ԱՄՆ: Լիանա Հովհաննիսյանի խոսքով, թեև այն տեղի ունեցավ ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակում, սակայն այդ ժամանակ կայացան մի շարք կարևոր հանդիպումներ, որոնք կարող են խթան հանդիսանալ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար: Միջազգայնագետն առանձնացրեց գործարարների հետ ունեցած հանդիպումը, ինչը հնարավորություն տվեց առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալ տեղի ունեցող բարեփոխումների մասին: Կարևոր էր նաև վարչապետի այցը Սիլիկոնային հովիտ, որի ընթացքում գրանցվեց էական արդյունք: Դրափեր համալսարանի հետ ստորագրվեց համագործակցության հուշադիր: Այս համալսարանը Սիլիկոնային հովտի ձեռնարկատիրական կաևոր նախաձեռնություններից մեկն է և այնտեղ ներգրավված են աշխարհի ինովացիոն ոլորտի լավագույն մասնագետներ:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում