Տարածաշրջանային

Իրանն իսլամական երկրներին առաջարկել Է ստեղծել գաղտնարժույթ եւ կրճատել կախվածությունն ԱՄՆ-ից

1 րոպեի ընթերցում

Իրանն իսլամական երկրներին առաջարկել Է ստեղծել գաղտնարժույթ եւ կրճատել կախվածությունն ԱՄՆ-ից

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին իսլամական պետություններին կոչ Է արել դուրս գալ ԱՄՆ-ի ֆինանսական գերիշխանությունից եւ կրճատել կախվածությունը դոլարից: Օժանդակ միջոցներից մեկը կարող Է դառնալ միասնական գաղտնարժույթի ստեղծումը, որը կօգնի գործարքներ կատարել՝ շրջանցելով ԱՄՆ-ի տնտեսական սահմանափակումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իսլամական աշխարհը պետք Է մշակի միջոցներ ամերիկյան դոլարի գերիշխանությանը եւ ԱՄՆ-ի ֆինանսական ռեժիմին դիմակայելու համար»,- Մալայզիայում իսլամական երկրների գագաթնաժողովում հայտարարել Է Ռոհանին՝ առաջադրելով պետությունների տնտեսությունների մերձեցման մի շարք նախաձեռնություններ, որոնց թվում Է միասնական գաղտնարժույթի ստեղծումը:

Իրանի նախագահի առաջարկությանը հավանություն են տվել սոսկ Մալայզիայի իշխանությունները: Երկրի վարչապետ Մահաթիր Մոհամադն ասել Է, որ ընդհանուր թվային արժույթը կարող Է ստեղծել դոլարի այլընտրանք:

Գագաթնաժողովի մյուս մասնակիցները, մասնավորապես, Կատարը, Սաուդյան Արաբիան, Պակիստանը եւ Թուրքիան գաղափարին ավելի զուսպ են վերաբերվել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդհանրապես հանդես Է եկել միասնական գաղտնարժույթի դեմ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում