Միջազգային

Բրիտանիայի կառավարությունը Brexit-ի մասին օրինագիծը խորհրդարանին կներկայացնի դեկտեմբերի 20-ին

2 րոպեի ընթերցում

Բրիտանիայի կառավարությունը Brexit-ի մասին օրինագիծը խորհրդարանին կներկայացնի դեկտեմբերի 20-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brexit-ի իրականացման մասին օրինագիծը պլանավորվում Է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի նոր կազմի քննարկմանը ներկայացնել ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին: Այդ մասին դեկտեմբերի 16-ին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պլանավորում ենք ԵՄ-ից դուրս գալու բիլլի հաստատման գործընթացն սկսել մինչեւ Սուրբ Ծնունդ, պլանավորվում Է այն խորհրդարանի քննարկմանը ներկայացնել ուրբաթ օրը»,-ասել Է վարչապետի դիվանատան աշխատակիցը, որի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը, Ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել Է, որ Միացյալ Թագավորությունը սահմանված ժամկետում Եվրամիությունից դուրս կգա որպես մեկ ամբողջություն, Brexir-ը կիրականացվի մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը: «Մենք Brexit-ը կիրականացնենք սահմանված ժամկետում, մինչեւ հունվարի 31-ը՝ առանց որեւԷ «բայցերի», «եթեների» կամ «գուցեների»: Միացյալ Թագավորությունը որպես մեկ ամբողջություն դուրս կգա Եվրամիությունից՝ իրեն վերադարձնելով հսկողությունը, օրենքների, սահմանների, ֆինանսների, առեւտրի եւ ներգաղթի համակարգի նկատմամբ»,-ասել Է Ջոնսոնը: Կառավարության ղեկավարը նաեւ նշել Է, որ դեկտեմբերի 12-ին երկրում կայացած ընտրությունների արդյունքները նշանակում են, որ Brexit-ի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացման սպառնալիք այլեւս չկա: «Պահպանողական կառավարությունը նոր հզոր մանդատ ստացավ իրականացնելու Brexit-ը»,- ասել Է վարչապետը: «Սրանք պատմական ընտրություններ են, որոնք մեզ հնարավորություն են տալիս իրագործել բրիտանական ժողովրդի կամքը, բարեփոխել այս երկիրը, եւ դա մենք կսկսենք անել վաղը»,- հայտարարել Է Ջոնսոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում