Հասարակական

«Երևանը քո գրպանում» ուղեգիրքը թույլ կտա զբոսաշրջիկներին ամբողջությամբ բացահայտել մայրաքաղաքը

2 րոպեի ընթերցում

«Երևանը քո գրպանում» ուղեգիրքը թույլ կտա զբոսաշրջիկներին ամբողջությամբ բացահայտել մայրաքաղաքը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Yerevan in your pocket» («Երևանը քո գրպանում») անվանմամբ անգլերեն լեզվով ուղեգիրքը, որը տպագրվել է 2019 թվականին, իր տեսակով յուրօրինակ է և թույլ է տալիս ամբողջովին բացահայտել Հայաստանի մայրաքաղաքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն պարունակում է հակիրճ տեղեկատվություն մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների, կամուրջների, պանթեոնների, թանգարանների, մշակութային կենտրոնների, թատրոնների, համերգասրահների, կինոթատրոնների, հյուրանոցների, ժամանցի և զվարճանքի վայրերի, առևտրի կենտրոնների, սպորտային համալիրների, հրապարակների և այգիների, դպրոցների, համալսարանների, միջազգային կազմակերպությունների, դեսպանատների և հյուպատոսարանների, ինչպես նաև ազգային յուրահատկությունների, ռեստորանների, սրճարանների, և այլ տեսարժան վայրերի մասին:

Ուղեգրքում ներկայացված են քարտեզներ, անհրաժեշտ զբոսաշրջային օբյեկտների հասցեներ, հեռախոսահամարներ, կայքեր, էլ. հասցեներ, աշխատանքային ժամեր, իսկ մի քանի բաժիններ ներկայացված են նաև QR կոդերով:

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության Զբոսաշրջության բաժնի պետ Գևորգ Օրբելյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ ուղեգիրքը տպագրվել է զբոսաշրջության զարգացման ծրագրերի շրջանակում:

«Այս գրքույկը մեր երկրի բնակիչներին և զբոսաշրջիկներին կներկայացնի Երևան քաղաքի ողջ ներուժը: «Երևանը քո գրպանում»-ը բաղկացած է 200 էջից, որտեղ տեղ են գտել նաև բազմաթիվ լուսանկարիչների ֆոտոներ: Ուղեգիրքը մի քանի գլխից է բաղկացած և այստեղ տեղ է գտել նաև մի յուրօրինակ մաս, որտեղ լատինատառ այբուբենով ներկայացվում են ամբողջ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները: Օրինակ՝ A-Արարատ, B-Բյուրական, C-Կոնյակ, D-Դուդուկ և այսպես շարունակ»,- շեշտեց Օրբելյանը:

Նա նաև հավելեց, որ Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ ուղեգիրքը ներկայացրել են արտերկրում: «Երևանը քո գրպանում»-ը վաճառքի ենթակա չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում