Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ
1 րոպեի ընթերցում

Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն, կայանները հնարավոր է տեղադրել համայնքին պատկանող հենասյուների վրա կամ վարձակալել կայանների հարակից հողամասը։
«Արմենպրես»- ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Երևանի քաղաքապետարանը, կարևորելով էլեկտրական տրանսպորտի զարգացումը և շրջակա միջավայրի պահպանությունը, պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ։
Լիցքավորման կայաններ տեղադրելու հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատները կարող են դիմել transport@yerevan.am էլեկտրոնային փոստին մինչև ապրիլի 15-ը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ դիմումներն ուսումնասիրելուց հետո նրանց հետ կկազմակերպվեն հանդիպումներ՝ ծրագրի մանրամասները քննարկելու համար։