Երևան

Երևանի 97 բակերում անցած տարի խաղահրապարակների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել

1 րոպեի ընթերցում

Երևանի 97 բակերում անցած տարի խաղահրապարակների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել

Երևանում բազմաբնակարան շենքերի նորոգման և բակային շինարարության համար համայնքային բյուջեից անցած տարի հատկացվել է 4 միլիարդ 657 միլիոն դրամի ծախս, որի գերակշիռ մասը՝ շուրջ 3 մլրդ 571 մլն դրամն ուղղվել է բակերի և խաղահրապարակների հիմնանորոգմանն ու պահպանմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը՝ մանրամասնելով, որ 97 բակային տարածքներում իրականացվել են խաղահրապարակների կառուցման և հիմնանորոգման, 15-ում՝ աստիճանների վերակառուցման աշխատանքներ, ինչպես նաև ձեռք են բերվել զրուցարաններ ու նստարաններ։ 

Բացի այդ՝ նորոգվել են 274 բազմաբնակարան շենքերի 54 հազար 766 քառակուսի մետր հարթ մակերեսով տանիքներ, հիմնանորոգվել կամ մասնակի նորոգվել են 22 թեք տանիքներ, բազմաբնակարան շենքերի 229 շքամուտքեր։

Վերելակային տնտեսության արդիականացման շրջանակներում բազմաբնակարան շենքերում փոխարինվել է 500 վերելակ, որի նպատակով համայնքի բյուջեից ծախսվել է 4 մլրդ 617 մլն դրամ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում