Երևան

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական շարժմանը

1 րոպեի ընթերցում

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական շարժմանը

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական շարժմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

««Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 22-ին ժամը 20:30-21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

Աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց՝ Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու գործում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում