Երևանում Թումանյան-Աբովյան և Թումանյան-Նալբանդյան ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ են
1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում մեկնարկած ծառերի փոխարինման աշխատանքներով
պայմանավորված՝ մարտի 20-ին ժամը 10:00-13:00-ն փակ են լինելու Թումանյանից
Աբովյան և Թումանյանից Նալբանդյան ճանապարհահատվածները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: