Հասարակական

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

1 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:30-ի դրությամբՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ևՎարդենյաց լեռնանցքըբաց ենբոլոր տեսակի ավտոմեքենաների համար,իսկբեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին,Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի Սարավան-Զանգեր հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածըբեռնատարների համար փակ է:Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

  • Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում