Անատասիա Գալուստյանը հաղթել է Բուդապեշտի գեղասահքի միջազգային մրցաշարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը իր կարիերայում առաջին անգամ հաղթել է միջազգային մրցաշարուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գալուստյանը հաղթել է Բուդապեշտում տեղի ունեցած Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարում: Կարճ և ազատ ծրագրերի ընդհանուր 149.92 հաշվարկով նա դարձել է ոսկե մեդալակիր:
Կանանց մենասահքին մասնակցում էին 13 մարզուհիներ: