Հասարակական

Դատարանը մերժեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը

2 րոպեի ընթերցում

Դատարանը մերժեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը դեկտեմբերի 3-ին մերժեց ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի նկատմամբ սահմանահատումների արգելքը վերացնելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը արձանագրեց, որ Յուրի Խաչատուրովի սահմանահատումներին արգելք կիրառված չէ միջդատական վարույթի ընթացքում:

«Հաշվի առնելով, որ գործում առկա չեն այդ մասին վկայող փաստաթղթեր, միաժամանակ, դատարանը արձանագրում է, որ արգելք կիրառված չէ նաև դատարանի կողմից: Դատարանը արձագանքում է, որ միջնորդության պահանջը Յուրի Խաչատուրովի սահմանահատումների արգելքի վերաբերյալ առարկայազուրկ է»,- ասաց Աննա Դանիբեկյանը:

Դատավորը նշեց, որ Յուրի Խաչատուրովը կարող է դիմել համապատասխան մարմիններ նման խոչընդոտների առկայության դեպքում:

Ավելի վաղ Պողոսյանը նշել էր, որ հունիսի 8-ին Խաչատուրովը, անձնական հանգամանքներից ելնելով, ունենալով դատարանի թույլտվությունը, փորձել է հատել հայ-վրացական սահմանը, ՀՀ ԱԱԾ սահմանապահների կողմից սահմանահատումն արգելվել է։ Սակայն սահմանը հատելու արգելքը կիրառվում է միայն ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցի դեպքում:

Ըստդատականտեղեկատվականհամակարգիհրապարակածմեղադրականեզրակացության՝ՅուրիԽաչատուրովինմեղադրանքէառաջադրվելայնբանիհամար,որնա 2008թվականինհանդիսանալովՀայաստանիՀանրապետությանպաշտպանությաննախարարիտեղակալ-Երևանիկայազորիպետը,այլանձանցհետհանցակցությամբ,տապալելէսահմանադրականկարգը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում