Միջազգային

6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Հունաստանի Կրետե կղզու մոտ

1 րոպեի ընթերցում

6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Հունաստանի Կրետե կղզու մոտ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 27-ին 6 մագնիտուդով ուժգին երկրաշարժ Է տեղի ունեցել Հունաստանի Կրետե կղզու մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրամիջերկրածովյան ինստիտուտը:

Ցնցման Էպիկենտրոնը գտնվում Էր Կրետեից 35 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում՝ 56 կիլոմետր խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվել:

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժն զգացվել Է Հունաստանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Աթենքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում