Սպորտ

Ֆինլանդիայի ֆուտբոլի թիմը պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր է նվաճել

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի ֆուտբոլի թիմը պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր է նվաճել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային ընտրանին իր պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր է նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրո-2020-ի որակավորման J խմբում Ֆինլանդիան նախավերջին տուրում 3:0 հաշվով հաղթելով Լիխտենշտեյնին` մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ տեղը և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Ֆիններին 34-րդ փորձից հետո հաջողվեց նվաճել ցանկալի ուղեգիրը: Այս նույն խմբում էր Հայաստանի ընտրանին, որը դեռևս 4-րդ տեղում է:

Մինչ այս Եվրոպայի 2020 թվականի առաջնության ուղեգիր նվաճել էի նաև Ռուսաստանը, Բելգիան, Իտալիան, Լեհաստանը, Իսպանիան, Ուկրաինան, Թուրքիան, Ֆրանսիան, Շվեդիան, Անգլիան և Չեխիան:

Եվրո-2020-ը, որին կմասնակցի 24 ընտրանի, կանցկացվի Եվրոպայի 12 քաղաքի 12 մարզադաշտում: Եվրո-2020 խմբային փուլի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 30-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում