Քաղաքականություն

ԲԿԳ անդամ երկրների շրջանակում Հայաստանը համարվում է ժողովրդավարության լուսավոր կետ. Սանջեյ Փրադան

1 րոպեի ընթերցում

ԲԿԳ անդամ երկրների շրջանակում Հայաստանը համարվում է ժողովրդավարության  լուսավոր կետ. Սանջեյ Փրադան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաց կառավարման գործընկերության անդամ 79 երկրների շրջանակում Հայաստանը համարվում է ժողովրդավարության պայծառ ու լուսավոր կետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) - Հայաստան աշխատանքային խմբի հանդիպմանն այս մասին ասել է ԲԿԳ գործադիր գլխավոր տնօրեն Սանջեյ Փրադանը:

«Հայաստանի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը մեծ ազդակ էր, որը տրվել էր քաղաքացիների կողմից և արտահայտում էր քաղաքացիների կամքը՝ երկրում փոփոխություններ իրականացնելու»,- նշել է Սանջեյ Փրադանը:

Ըստ նրա՝ Հայաստանի համար հաջորդ քայլը պետք է լինի կառավարության նկատմամբ քաղաքացիների վստահությունը բարձրացնելը, ինչի կարող են նպաստել երկրում տնտեսական և իրավական իրական բարեփոխումները:

ԲԿԳ գործադիր գլխավոր տնօրենի խոսքով՝ Հայաստանը օրինակելի է ԲԿԳ հանձնառությունների իրականացման հարցում, ինչպես նաև կարևորել է հաջորդ գործողությունների ծրագրում նպատակաուղղված հանձնառությունների շրջանակը ընդլայնելը:

Սանջեյ Փրադանը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել Հայաստանին՝ դատաիրավական, հակակոռուպցիոն և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու հարցում:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում