Տնտեսություն

Քննչական կոմիտեի բյուջեն կնվազի 110 մլն դրամով

1 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի բյուջեն կնվազի 110 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Քննչական կոմիտեի բյուջեն 2020թ. կնվազի 110 մլն դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«2020թ. պետական բյուջեով Քննչական կոմիտեին կհատկացվի 7.7 մլրդ դրամ, ինչը շուրջ 110 մլն դրամով կամ 1.4%-ով պակաս է 2019թ. հատկացված բյուջեով հատկացված միջոցներից»,- ասաց Գրիգորյանը:

ՔԿ պետը նշեց, որ նվազումը պայմանավորված է համազգեստի կրելիության ժամկետով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում