Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԵՄ դեսպանը բարձր է գնահատում վիզաների ազատականացման համար անդամ երկրների հետ Հայաստանի աշխատանքը

ԵՄ դեսպանը բարձր է գնահատում վիզաների ազատականացման համար անդամ 
երկրների հետ Հայաստանի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին վիզաների ազատականացման համար բարձր է գնահատում անդամ պետությունների հետ երկկողմանի աշխատանքը, որպեսզի հասցեագրի մտահոգություններն ազգային մակարդակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման տեսակետ հայտնեց Երևանում «Փորձի փոխանակման միջոցով վիզաների արդյունավետ ազատականացման խթանումը Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում» միջազգային գիտաժողովին:

«Ողջունում և բարձր եմ գնահատում Հայաստանը միակողմանի, առանց վիզաների մուտք է ապահովում Եվրամիության քաղաքացիների այցելության համար: Շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը լուրջ քայլեր է ձեռնարկում ԵՄ-ի հետ վիզաների հեշտացման և ռեադմիսիայի համաձայնագրի առումով: Գնահատում ենք նաև, որ Հայաստանը երկկողմանի աշխատում է անդամ պետությունների հետ, որպեսզի հասցեագրի մնացած մտահոգություններն ազգային մակարդակով»,-ասաց դեսպանը:

Նա նշեց՝ պետք է 28 անդամ պետությունների միասնական դիրքորոշումն ունենալ, իսկ քանի դեռ դա չկա, պետք է սպասել և համոզել: Դեսպանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, որ Հայաստանը միջոցառումներ է ձեռնարկում առկա մտահոգությունները հասցեագրելու համար: Նա շեշտեց՝ միգրացիայի ոլորտում համագործակցում են Հայաստանի կառավարության հետ, և այս միջոցառումները պետք է ամրապնդեն:

Դեսպանը շեշտեց՝ պետք է հասկանալ, որ վիզաների ազատականացումը չի նշանակում, որ մարդիկ կարող են գնալ ու Եվրոպայում մնալ շատ երկար ժամանակով կամ ներգրավվել մասնագիտական աշխատանքում: Վիզաների ազատականացումը նշանակում է կարողանալ ճանապարհորդել շենգենյան տարածքում 6 ամսում ոչ ավելի քան 90 օր։  Նա կարևորեց Եվրամիության անդամ պետություններին վերահաստատել, որ այդ առումով Հայաստանի քաղաքացիների կողմից գոյություն ունի լիարժեք ընկալում, ընդ որում իրենք այդ դրական աշխատանքները տեսնում են:   «Վիզայի ազատականացման համար նախապայմանները տեխնիկական չեն, դրանք ենթադրում են նաև ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Մենք պատրաստ ենք օժանդակել Հայաստանի կառավարությանը՝ իր բարեփոխումների գործընթացքում»,- եզրափակեց դեսպանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am