Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղաքացուն պետք է սովորեցնենք ընտրել ոչ թե մարդուն, այլ ծրագիրը. Արամ Մանուկյան

Քաղաքացուն պետք է սովորեցնենք ընտրել ոչ թե մարդուն, այլ ծրագիրը. Արամ 
Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Արամ Մանուկյանի կարծիքով՝ կուսակցությունները, քաղաքական ուժերը ժողովրդին պետք է ներկայացնեն երկրի զարգացման իրենց մոդելը, և քաղաքացիները պետք է ընտրեն ոչ թե մարդուն, այլ գաղափարը, ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Մանուկյանը նման տեսակետ հայտնեց «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումներին:

«Քաղաքացուն պետք է ազատագրենք ֆինանսի ու վարչականի ազդեցությունից: Ընտրություններում մեծ մաս է կազմում մարդկային շփումը, ֆինանսական շփումը, բարեգործությունը, նվեր տալը և վարչական ճնշումը: Եվ առկա սոցիալական պայմաններում լծակները գործուն մեխանիզմներ ու միջոցներ են դառնում: Մեր քննարկումների արդյունքը պետք է լինի քաղաքացուն ազատագրել այդ ճնշումներից, հնարավորություն տալ ընտրել գաղափարներ, ծրագրեր, ռազմավարություններ:  Պետք է ստեղծել համակարգ, որտեղ քաղաքացին ազատ է: Քաղաքացուն պետք է սովորեցնենք ընտրել ոչ թե մարդուն, այլ ծրագիրը, սեփական երկրի զարգացման մոդելը»,-ասաց Մանուկյանը:

Նրա կարծիքով՝  Հայաստանում շատ քիչ քաղաքական ուժեր կան, որ խոսում են այս մասին, երկրի զարգացման մոդելներ ներկայացնողները շատ քիչ են: Մանուկյանը շեշտեց՝ սա պետք է լինի քաղաքական խնդիր:

Մանուկյանի կարծիքով՝ հեղափոխությունը կիսատ կմնա, եթե առաջիկա ընտրությունները չանցկացվեն լրիվ համամասնական համակարգով: «Այն հնարավորինս զերծ կպահի նշածս խնդիրներից, և քաղաքացու համար կապահովի ազատ ընտրություններ»,-ասաց Մանուկյանն ու ԱԺ-ին հանձնեց կուսակցությունների մասին օրենքի վերաբերյալ ՀԱԿ-ի առաջարկները:

Նա նշեց, որ քննարկումներին ՀԱԿ-ը պետք է իր ակտիվ մասնակցությունը ունենա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]