1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանում բացվեց պոլսահայ մարզիկ Շավարշ Քրիսյանի կիսանդրին

 Երևանում բացվեց պոլսահայ մարզիկ Շավարշ Քրիսյանի կիսանդրին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գլխամասային շենքին կից բացվեց 1915 թվականի թուրքական ռեպրեսիաների զոհ պոլսահայ մարզիկ Շավարշ Քրիսյանի կիսանդրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ինստիտուտի ուսանողադասախոսական կազմը, Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հայաստանյան սկաուտական թևի մի խումբ ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում` ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանն առանձնակի ընդգծեց Քրիսյանի` հայկական մարմնակրթական շարժման գործում ունեցած անգնահատելի դերը: «Եթե Պիեր դը Կուբերտենն իր մեծ ավանդն ունի ժամանակակից Օլիմպիական խաղերի կայացման գործում, ապա նույնատիպ մեծ աշխատանք է տարել հայկական սպորտի զարգացման հարցում Շավարշ Քրիսյանը»,-ասաց ռեկտորի պաշտոնակատարը:

ՀՖԿՍՊ ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված կիսանդրու բացմանը ներկա էր նաև Շավարշ Քրիսյանը եղբոր թոռը, ով կրում է մեծանուն ազգականի անունը: Շավարշ Քրիսյան կրտսերը շեշտեց, որ հենց սպորտի միջոցով պետք է հանրահռչակել երկիրը` Հայաստանը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

ՀՖԿՍՊԻ մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ Ռոլանդ Շառոյանն է փաստեց, որ Քրիսյանը հայկական մարմնակրթության հիմնադիրն է` հոգևոր հայրը: «Կանցնեն հարյուրավոր տարիներ, բայց Շավարշ Քրիսյանի գաղափարները կմնան մեր երիտասարդ սերունդների մեջ»,-ասաց նա:

ՀՖԿՍՊ ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնում կա նաև Քրիսյանի անվան լսարան:

Շավարշ Քրիսյանը 1905 թվականին ավարտել է Փարիզի մարմնամարզական դասընթացները։ 1905 թվականից աշխատել է Կոստանդնուպոլսի հայկական վարժարաններում, 1911-1915 թվականներին հիմնադրել և խմբագրել է հայկական «Մարմնամարզ» մարզական թերթը։ 1914 թվականին հիմնադրել է Հայ մարմնամարզական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ): Նրա նախաձեռնությամբ Կոստանդնուպոլսում կայացել են հայկական առաջին Օլիմպիական խաղերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]