Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը հավանել է արհեստական բանականության մշակած երաժշտությունը

4 րոպեի ընթերցում

Սերգեյ Սմբատյանը հավանել է արհեստական բանականության մշակած երաժշտությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, WCIT համաշխարհային նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը տպավորված է Հանրապետության Հրապարակում հոկտեմբերի 6-ին կայացած համերգով և արհեստական բանականության կողմից մշակված երաժշտությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սմբատյանը կիսվել է իր տպավորություններով ու պատմել նվագախմբի հետագա ծրագրերի մասին:

- Պարոն Սմբատյա՛ն, Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում ստեղծված WCIT նվագախումբը ազդարարեց Երևանում WCIT-2019 համաժողովի մեկնարկը: Որպես նվագախմբի ղեկավար, համերգից ձեր սպասելիքներն արդարացա՞ն:

- Համերգն ավելի քան կայացավ, որովհետև մենք խոսում ենք միջազգային նվագախմբի մասին. հյուրեր, Հայաստան, լեփ-լեցուն հրապարակ, դասական երաժշտություն, 15 երկրի էքսկուրս: Մենք միջազգայնացման խնդիր ենք լուծել նաև, այսինքն՝ համերգն ավելի քան կայացավ: Ես չէի սպասում, որ մեր հանդիսատեսը հրապարակում կարող է այդքան բուռն ողջունել Խաչատրյանի վալսը: Մենք միշտ բողոքում ենք, որ շատերը լսում են ոչ որակյալ երաժշտություն, բայց երեկվա հանդիսատեսից, մի քանի հազար մարդուց ողջույնը երբ լսեցի Խաչատրյանի վալսի մեկնարկի ժամանակ, ինձ տվեց վստահություն, որ մենք շատ լավ ապագա ունենք:

- Համերգի ընթացքում իրական ժամանակում նվագախումբը ձեր ղեկավարությամբ կատարեց արհեստական բանականության մշակած երաժշտությունը: Երաժշտության «հեղինակ» ռոբոտը նշեց, որ իրեն այն շատ է դուր եկել: Իսկ դուք հավանեցի՞ք արհեստական բանականության մշակած երաժշտությունը:

- Ես ավելի քան հավանեցի: Արհեստական բանականության, արհեստական տաղանդի երաժշտությունը, խոսքը, երաժշտության մոդելինգի մասին է: Երաժշտության մոդելը մեզ մոտ աշխարհում աննախադեպ արդյունքի է: Համակարգիչը ստեղծում է հայկական երաժշտություն: Վե՛րջ: Ծրագիրը մտածում է հայերեն և ստեղծում է հայերեն երաժշտություն: Դա ավելի քան մեծ ձեռքբերում է: Հայաստանը արվեստի ոլորտում այսօրվա ՏՏ աշխարհում, և արհեստական բանականության ամենաքննարկվող թեմայում ունի այն առաջարկը, որը ոչ ոք չէր արել:

- Մտավախություն չունե՞ք, որ արհեստական բանականությունը կարող է առաջիկայում զբաղեցնել կոմպոզիտորների տեղը:

- Կոմպոզիտորներ կան, որոնց տեղը լավ կլինի, որ արհեստական բանականությունը զբաղեցնի: Արհեստական բանականության խնդիրն այն չէ, որ որևէ բան անի ավելի լավ: Մենք հիմա առաջինն ենք աշխարհում, որ մեր երաժշտությունը վերլուծել ենք, ու ստացել ենք դրա ներդաշնակության ալգորիթմը: Մենք գիտենք մեր երաժշտության արմատները, և թե ինչպես են դրանք աշխատում: Երեկվա համերգն ու հանդիսատեսը փաստեցին, որ մենք գնում ենք առաջ, և առաջ ենք գնում արվեստով, ինչ ինձ համար մեծագույն ձեռքբերում է ու պատիվ:

- Ապագայի հետ կապված WCIT նվագախումբն արդեն ունի՞ համերգային ծրագրեր:Դեռ ոչ, բայց հուսով եմ, որ կունենա, որովհետև այսօր նաև WCIT-ի նախագահությունը փաստեց, որ ամենամասշտաբային բացումն էր, և ես, որպես երաժիշտ պետք է փաստեմ, որ մեզ համար ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ IT աշխարհի օլիմպիական խաղերը մեկնարկեցին դասական երաժշտությամբ: Դա Հայաստանի համար շատ մեծ հաջողություն էր, և շատ մեծ հույս ունեմ, որ այն ընթացք կունենա, որովհետև իսկապես մեծ թռիչք էր դեպի առաջ, որ մենք կարողանում ենք միջազգային հարթակում լինել առաջինը, առաջարկել այն կոնտենտը, որը հույս ունեմ, որ պետք է զարգանա, և շատ լինի:

Հարցազրույցը՝ Նորայր Շողիկյանի

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Մշակույթ

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Մշակույթ

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Մշակույթ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Մշակույթ

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Մշակույթ

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Լույս է տեսել XXI դարի հայ գրականության մատենաշարի 5-րդ հատորը

Մշակույթ

Լույս է տեսել XXI դարի հայ գրականության մատենաշարի 5-րդ հատորը

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը քառասուն հազար հանդիսատեսի առջև ներկայացրել է հայկական ծիրանափողը

Մշակույթ

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը քառասուն հազար հանդիսատեսի առջև ներկայացրել է հայկական ծիրանափողը

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

Մշակույթ

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Մշակույթ

Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

Մշակույթ

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը

Մշակույթ

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում