Սպորտ

Ֆուտբոլի կանանց թիմը ոչ ֆուտբոլային հաշվով հերթական պարտությունն է կրել

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի կանանց թիմը ոչ ֆուտբոլային հաշվով հերթական պարտությունն է կրել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների կանանց ընտրանին կրկին ոչ ֆուտբոլային հաշվով պարտություն է կրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի երկրորդ խաղում հավաքականը մրցեց Բելգիայի հետ և պարտվեց 17:0 հաշվով: Առաջին կեսում հայ ֆուտբոլիստները սեփական դարպասն ընդունեցին 9, իսկ երկրորդում` 8 գնդակ:

Կանանց Մ19 թիմը նախորդ խաղում պարտվել էր Շվեդիային 14:0:

Թիմը ևս մեկ հանդիպում կանցկացնի հոկտեմբերի 8-ին` մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում