Սպորտ

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպման համար հավելյալ կհատկացվի ավելի քան 5̔ մլն դրամ

1 րոպեի ընթերցում

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպման համար հավելյալ կհատկացվի ավելի քան 5̔ մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի եզրափակիչ երկրորդ փուլն անցկացնելու համար կառավարությունը մարզպետարաններին ընդհանուր առմամբ կհատկացնի 5 մլն 700 հազար դրամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 3-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, «Լավագույն մարզական ընտանիք» եզրափակիչ մրցույթի երկրորդ փուլն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ միջոցներ հատկացնել` մարզական հագուստ ձեռք բերելու նպատակով: Նախատեսվում է յուրաքանչյուր մարզպետարանին տրամադրել 570 հազար դրամ:

Նախագծի ընդունմամբ կավարտվեն հանրապետական մրցույթի եզրափակիչ երկրորդ փուլի անցկացման համար իրականացվող աշխատանքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում