Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իրաքի ԱԳ նախարարին

2 րոպեի ընթերցում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իրաքի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում հանդիպել է իր իրաքցի գործընկերոջը` Մուհամմադ Ալի Ալհաքիմին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«ԱԳ նախարարները գոհունակությամբ նշեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, առևտրատնտեսական կապերի դինամիկ զարգացումը և վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը` համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը և Իրաքը հուսալի գործընկերներ են, որոնց միավորում են պատմական ամուր կապերն ու քաղաքակրթական ընդհանուր արժեքները:

Երկուստեք կարևորվեցին գործարար կապերի խթանումը, այլընտրանքային էներգիայի, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խթանումը, երկու երկրների ժողովուրդների միջև ավանդաբար հաստատված կապերի ամրապնդումը: Այս առնչությամբ փոխադարձաբար արժևորվեց հայ համայնքի ունեցած առանձնահատուկ դերը Իրաքի հասարակական-քաղաքական կյանքում և երկու երկրների միջև դարավոր բարեկամության պահպանման գործում:

Մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագորթյան մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում