Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ռազմավարական հաղորդակցության բարեփոխման հաջող ընթացքին և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերին: 

Երկուստեք կարևորվել է այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակով հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Կողմերը գոհունակություն են հայտնել արդյունավետ փոխգործակցությունից և կարևորել այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում