Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Գյումրու «Սև բերդում» տեղի կունենա Կոմիտաս Վարդապետի հոբելյանին նվիրված գալա համերգ

Գյումրու «Սև բերդում» տեղի կունենա Կոմիտաս Վարդապետի հոբելյանին նվիրված 
գալա համերգ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տարվա  շրջանակում իրականացվող  բազմաթիվ միջոցառումների առանցքում՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 17:00-ին,  Գյումրու «Սև բերդում» տեղի կունենա Վարդապետի հոբելյանին նվիրված գալա համերգ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հոբելյանական համերգի ընթացքում կներկայացվի Կոմիտասի արվեստը՝ նրա   թողած ժառանգությունը:  

Գալա համերգին մասնակցում են՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան/,  Հայաստանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյան/, Հայաստանի պետական կամերային երգչախմբի մեներգչուհի՝ Սոֆյա Սայադյանը, Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի «Գեղարդ» երգեցիկ խումբը  /գեղարվեստական ղեկավար  ՀՀ  արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան/, «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը /գեղարվեստական  ղեկավար և դիրիժոր` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյան/,  Կոմիտասի անվան ազգային քառյակ  /տնօրեն՝ Սամվել Մեսրոպյան/,  ՀՀ վաստակավոր արտիստներ Ինգա և Անուշ Արշակյաններ,  երգիչ և կոմպոզիտոր՝ Վահան Արծրունին,   Նորայր Քարտաշյանը և «Մենուա» նվագախումբը:

   

Համերգի ընթացքին կարող եք հետևել օնլայն տարբերակով՝ VR Ticket բջջային հավելվածի միջոցով:

Անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը, գրանցվել, ընտրել նախընտրած իրադարձությունը և միանալ օնլայն դիտմանը:

Օնլայն միացման հղումը՝ bit.ly/komitas150


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am