Տարածաշրջանային

Էրդողանը Նյու Յորքում բացել է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

Էրդողանը Նյու Յորքում բացել է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում բացել է անվանի հայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» լրատվամիջոցը:

«Արա Գյուլերը մինչև իր կյանքի ավարտը եղել է իր մասնագիտության նվիրյալը: Երբեք չեմ մոռանա, երբ նա գալիս էր իմ տուն և լուսանկարում էր ինձ թոռներիս հետ: Մեծ արվեստագետները իրենց մահից հետո շարունակում են կենդանի մնալ իրենց ստեղծագործություններով: Արա Գյուլերը իր ֆոտոխցիկով է պատմություն գրել: Նա իր հետևից թողել է 20-րդ դարի պատկերավոր հիշողությունները»,- ցուցահանդեսի բացման իր ելույթում հայտարարել է նախագահը:

Արա Գյուլերի թանգարանի, արխիվի և ուսումնասիրությունների կենտրոնի համագործակցության շրջանակներում արվեստագետի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի կարևոր քաղաքներում: Դրանք ցուցադրվել են աշխարհի այնպիսի կարևոր կենտրոններում, ինչպիսիք են Լոնդոնը, Փարիզը, Կիոտոն, որից հետո հաջորդ կանգառը Նյու Յորքն է:

Մեծ հռչակ վայելող լուսանկարիչը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին սրտի կաթվածից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում