Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Չինաստանի դեսպանությունը, Կոնֆուցիուսի ինստիտուտը և «Արմենպրես»-ը հայտարարում են համատեղ մրցույթ

Չինաստանի դեսպանությունը, Կոնֆուցիուսի ինստիտուտը և «Արմենպրես»-ը 
հայտարարում են համատեղ մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանությունը, Երևանում Կոնֆուցիուսի ինստիտուտը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը համատեղ կազմակերպում են  «Ճանաչիր Չինաստանը» խորագրով մրցույթ-վիկտորինա:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեցին ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն  Գոռ Սարգսյանը և «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:

Մրցույթ-վիկտորինան կազմակերպվում է ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի կապակցությամբ:

ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը նշեց, որ կազմակերպչական և տեխնիկական շատ մեծ աշխատանք է իրականացվել:

«Կարծում եմ, որ շատ լայնածավալ և հետաքրքրիր թեմաներ ենք շոշափել մեր մրցույթ-վիկտորինայում: Հարցեր կան Չինաստանի մշակույթի, տնտեսության, քաղաքականության, պատմության և շատ այլ ոլորտների վերաբերյալ»,- ասաց ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը և ներկայացրեց իրենց երկրի 70-ամյա պատմությունից հատվածներ՝ շոշափելով գրեթե բոլոր բնագավառները:

Նա նշեց, որ մրցույթի ավարտից հետո 2-ական մասնակից կզբաղեցնի 2-րդ տեղը և պարգևատրումը կլինի համակարգիչ, 5 մասնակից կզբաղեցնի 3-րդ տեղը և կստանա սմարթֆոն, 10 անձ էլ կզբաղեցնի 4-րդ հորիզոնականը և կշահի լիցքավորման սարք: 5-րդ տեղը զբաղեցնողներին կտրվեն խրախուսական մրցանակներ:

Գլխավոր մրցանակը կլինի ուղևորություն դեպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

Ներկայացնելով china70.am կայքը՝ «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանն ասաց, որ մրցույթին չեն կարող մասնակցել ՉԺՀ դեսպանության, Երևանի Կոնֆուցիուսի ինստիտուտի և «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատակիցները:

«Մրցույթ-վիկտորինային մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում, ապա սեղմել «Սկսել մրցույթը» կոճակը, ինչից հետո կբացվի 30 հարց: Հարցերին պատասխանելու համար տրվելու է նաև անսահմանափակ ժամանակ, քանի որ դրանց մեջ կան դժվար և հատուկ գիտելիքի իմացություն: Հաղթող կճանաչվի, սակայն, այն անձը, ով ամենակարճ ժամանակում և ճիշտ կպատասխանի բոլոր հարցերին»,- նշեց Անանյանը և հավելեց, որ մեկ օգտատերը կարող է մասնակցել ընդամենը 1 անգամ:

Երևանում Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը նշեց, որ կազմակերպելով նմանատիպ մրցույթ-վիկտորինա՝ իրենք նպատակ են ունեցել մեծացնել Չինաստանի նկատմամբ հետաքրքրվածությունը:

«Մեր մամուլում և կայքերում, ցավոք, քիչ է խոսվում ժամանակակից Չինաստանի մասին: Մենք հույս ունենք, որ Չինաստանում երբևէ կգործեն կայքեր, որտեղ կներկայացվի Հայաստանի պատմությունն ու մշակույթը»,- նշեց Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրենը:

Նա ընդգծեց, որ բոլոր հարցերի պատասխանները համացանցում կան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]