Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Հոկտեմբեր

«Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունն արժևորելու է ոլորտի նվիրյալներին

«Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունն արժևորելու է 
ոլորտի նվիրյալներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարարվեստի նվիրյալներին գնահատելու, նրանց կատարած աշխատանքն արժևորելու նպատակով հոկտեմբերի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակաբաշխությանը մասնակցելու են

Երևանի պարարվեստի պետական քոլեջը, վաստակավոր կոլեկտիվ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբը, վաստակավոր կոլեկտիվներ Հայաստանի պարի պետական, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլները, Բորիս Գևորգյանի անվան Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային, ՀՀ զինված ուժերի երգի պարի «Սարդարապատ» պարի պետական,  Արցախի պարի պետական անսամբլները, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնը:

«Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունը հիմնադրել է «ՆԱԻՐԻ» համահայկական հիմնադրամը Հայաստանի ազգային պարարվեստի միության հետ համատեղ: Մրցանակաբաշխությանն աջակցում է  ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ