Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երվանդ Օտյանի հոբելյանի առթիվ Ազգային գրադարանը ցուցադրեց նրա գրական ժառանգության եզակի նմուշները

Երվանդ Օտյանի հոբելյանի առթիվ Ազգային գրադարանը ցուցադրեց նրա գրական 
ժառանգության եզակի նմուշները

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմտահայ մեծանուն գրող, երգիծաբան, լրագրող և հրապարակախոս Երվանդ Օտյանի գրչին պատկանող բացառիկ ու հետաքրքիր նմուշներ, որոնք երկար տարիներ պահվում են Ազգային գրաֆոնդում, ներկայացվեցին հանրությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օտյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսը բացվեց գրողի ծննդյան օրը` սեպտեմբերի 19-ին, Հայաստանի ազգային գրադարանում:

Գրադարանի գիտական ընթերցասրահի ենթաբաժնի վարիչ  Արևիկ Զախարյանը շեշտեց, որ Երվանդ Օտյանն իր ուրույն տեղն ունի հայ գրականության մեջ, և նրա երգիծական ստեղծագործությունները միշտ էլ այժմեական են: «Ցուցադրությունում տեղ են գտել Օտյանի գործերի տարբեր տարիների հրատարակությունները` սկսած 1909 թվականից մինչև մեր օրեր: Առանձին տեղ են գրավում պարբերական մամուլի հրատարակությունները, ինչպես նաև նրա մասին ասված տարբեր գրողների խոսքերն ու ասույթները»,-ներկայացրեց Զախարյանը:

«Թե ինչքան է ապրում գրողը ժողովրդի հիշողության մեջ, պայմանավորված է նրանով, թե ինչքան է յուրաքանչյուր ժամանակ այդ գրողի գործերում գտնում հարցերի պատասխանները: Օտյանն ավելի քան արդիական է այսօր. արդիական է հեղափոխականի և հեղափոխության նկատմամբ իր գնահատականներով ու վերաբերմունքով: Օտյանի ստեղծագործություններում պետք չէ որոնել այս կամ այն անձին, թեպետ նրա գործերում եղել են հերոսների նախատիպեր տարբեր կուսակցություններից: Երվանդ Օտյանն իր ինքնահարցազրույցում նշել է, որ մեր կռիվը ոչ թե անձի, խմբակցության, կուսակցության, այլ կեղծիքի, շահագործման դեմ է»,-ընդգծեց բանասիրական գիտությունների թեկնածու, պետական գործիչ Սերժ Սրապիոնյանը:

Նրա խոսքով` Օտյանը մեր երկրի հարստությունն է և լավ կլինի, եթե պատկան մարմինները նախաձեռնեն լույս ընծայել նրա երկերի լիակատար ժողովածուն: «Երվանդ Օտյանի քաղաքական  երգիծանքը արդիական է ոչ միայն հայերի, այլև հետխորհրդային գրեթե բոլոր երկրների, ի վերջո աշխարհի համար: Նա համաշխարհային մեծություն է»,-եզրափակեց Սերժ Սրապիոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]