ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության ղեկավար Դմիտրիյ Ռոգոզինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Ռուսաստանի և Ղազախստանի հետ համատեղ շահագործել «Բայկոնուր» տիեզերական կայանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ենի աքիտ» լրատվամիջոցը:
«Եթե Թուրքիան ցանկանա սեփական հրթիռային տեխնոլոգիաները զարգացնել, մենք պատրաստ ենք աջակցել նրան: Իսկ «Բայկոնուր» տիեզերակայանի համատեղ շահագործումը Թուրքիայի համար լավ հնարավորություն կլինի»,- հայտնել է Ռոգոզինը:
Ռոգոզինը Էրդողանին նաև առաջարկել է թուրք տիեզերագնաց ուղարկել տիեզերք: