Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց խմբակցություններին ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ անդամի թեկնածու առաջադրելու իրավունք տվող օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց խմբակցություններին ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ անդամի թեկնածու առաջադրելու 
իրավունք տվող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացրած օրենքի նախագիծը: Դրանով առաջարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը հերթականորեն վերապահել կառավարությանը՝ վարչապետի փոխարեն, ապա՝ ԱԺ-ի կառավարող, հետո՝ ընդդիմադիր խմբակցություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ազգային  ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց ԱԺ սեպտեմբերի 13-ի նիստում քվեարկությամբ:

Օրենքի նախագծով առաջարկվում է ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ թափուր պաշտոններում, բացառությամբ այդ մարմինների առաջին կազմերի, թեկնածու առաջադրելու իրավունքը հերթականությամբ վերապահել կառավարությանը՝ վարչապետի փոխարեն, ապա ԱԺ-ի կառավարող, ապա ընդդիմադիր խմբակցություններին:

Գործող օրենքով` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով ինքնավար մարմնի նախագահին և մյուս վեց անդամներին Ազգային ժողովը նշանակում է վարչապետի առաջարկությամբ: Նույն սկզբունքն է գործում նաև Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պարագայում, երբ կառույցի նախագահին և մյուս չորս անդամներին Ազգային ժողովը նշանակում է վարչապետի առաջարկությամբ:

Նախագծին կողմ քվեարկեց 104 պատգամավոր, դեմ՝ 1-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]