Քաղաքականություն

ՔՊ-ն պատրաստվում է հաղթել Գյումրիի առաջիկա ընտրություններում. Արթուր Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

ՔՊ-ն պատրաստվում է հաղթել Գյումրիի առաջիկա ընտրություններում. Արթուր Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հաղթել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: 

Անդրադառնալով հարցին, թե ՔՊ–ն Գյումրիի ՏԻՄ ընտրություններում պատրա՞ստ է կոալիցիա կազմել «Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանի հետ, եթե անհրաժեշտություն լինի՝ Արթուր Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հաղթել Գյումրիի առաջիկա արտահերթ ընտրություններում»,-ասաց Հովհաննիսյանը: 

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան մարտի 30-ին։ Ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն: Մասնակցում են «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Իմ հզոր համայնք», «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն», «Ապրելու երկիր», «Մեր քաղաքը», «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները, ինչպես նաև՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Մայր Հայաստան» և «Եվրոդաշինք» դաշինքները:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում