1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանը սեպտեմբերի 7-9-ը հրադադարը ՀՀ և Արցախի ուղղություններով խախտել է 47 անգամ

Ադրբեջանը սեպտեմբերի 7-9-ը հրադադարը ՀՀ և Արցախի ուղղություններով խախտել է 47 անգամ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի  7-ից մինչև սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում 47 անգամ խախտել են հրադադարը շփման գծի տարբեր ուղղություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական հենակետերից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից  17 անգամ գնդակոծվել են Տավուշի մարզի Չինարի, Սևքար, Այգեպար, Բերդավան, Արարատի մարզի Երասխավան, Պարույր Սևակ, Վայոց Ձորի մարզի Արենի, Խնձորուտ բնակավայրերի մոտակայքում գտնվող ՀՀ ԶՈՒ  մարտական դիրքերը:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից 30 անգամ գնդակոծվել են նաև Արցախի ԶՈՒ  Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի և Հադրութի շրջանների մարտական դիրքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]