Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վայոց ձորում կնշվի Գլաձորի համալսարանի հիմնադրման 735-ամյակը

Վայոց ձորում կնշվի Գլաձորի համալսարանի հիմնադրման 735-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզում սեպտեմբերի 6-ին կնշվի Գլաձորի համալսարանի հիմնադրման 735-ամյակը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մարզում նախատեսվում են մի շարք միջոցառումներ:

Թանահատի վանական համալիրում, ժամը 15։00-ին կկատարվի օրհնության կարգ և կմատուցվի Սուրբ պատարագ։ Հոգևոր և աշխարհիկ կատարումներով հանդես կգա «Գեղարդավանք» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր՝ Մհեր Նավոյան, խմբավար` Անահիտ Պապայան):

Ժամը 17։00-ին, Եղեգնաձորի մշակույթի տան հարակից տարածքում, առանձին տաղավարով կներկայանա Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը՝ խաչքարագործ, կավագործ վարպետների աշխատանքների ցուցադրությամբ և վարպետաց դասերի անցկացմամբ։ Իրենց աշխատանքները կներկայացնեն մանրանկարչության վարպետները, ծղոտագործները։

Միջոցառմանը կմասնակցեն նաև «Տերյան» մշակութային կենտրոնը և «Օրրան» բարեգործական կազմակերպությունը, որը կիրականացնի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները կկազմակերպեն փայտի փորագրության աշխատանքների ցուցադրություն, գինու, քաղցրեղենի համտես։

Ելույթ կունենան մարզի պարային համույթները։ Կցուցադրվի «Երկրորդ Աթենք Պանծալի» փաստավավերագրական ֆիլմը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]