Միջազգային

Բահամներում «Դորիան» փոթորկի զոհերի թիվը հասել Է 20-ի

1 րոպեի ընթերցում

Բահամներում «Դորիան» փոթորկի զոհերի թիվը հասել Է 20-ի

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բահամյան կղզիների իշխանությունները պարզել են, որ առնվազն 20 մարդ Է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Miami Herald թերթը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, տեղեկատվությունը հաստատել Է կղզի-պետության առողջապահության նախարար Դուեյն Սանձը: Նա նաեւ The Washington Post թերթին հայտնել Է, որ 17 մարդ զոհվել Է Աբակո կղզում, երեքը՝ Մեծ Բահամա կղզում: Որոնողական գործողությունները դեռեւս շարունակվում են: Պաշտոնական անձինք կարծում են, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի:

Վերջին տվյալների համաձայն՝ «Դորիան» փոթորկի պատճառով Բահամյան կղզիներում վնասվել կամ ավերվել Է մոտավորապես 13 հազար շինություն: Հեղեղվել են ընդարձակ տարածքներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում