Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության նիստի մանրամասները

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության նիստի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» խմբակցությունը Ամուլսարի հարցը չի քննարկել հրավիրված նիստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 3-ին կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Քննարկել ենք գալիք օրենսդրական նախաձեռնությունները, խմբակցության աշխատելաոճը, խմբակցության անդամների առաջարկներն են լսվել աշխատելու հետ կապված, նոր նստաշրջանի հետ կապված լսել ենք մեր պատգամավորների դիտարկումները: Ամուլսարի թեման չենք քննարկել, չենք քննարկել նաև այնպիսի հարցեր, որոնք ես չնշեցի»,- ասաց Սիմոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության նիստից հետո կկայանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում