Միջազգային

Facebook-ը խստացրել Է քաղաքական գովազդի կանոններն ԱՄՆ-ում ընտրություններից առաջ

2 րոպեի ընթերցում

Facebook-ը խստացրել Է քաղաքական գովազդի կանոններն ԱՄՆ-ում ընտրություններից առաջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը խստացրել Է քաղաքական գովազդի զետեղման կանոններն իր սոցիալական ցանցերի ամերիկյան սեգմենտում՝ 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտությունների նախապատրաստման շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է նրա կայքում:

«Այսօր մենք տրամադրում ենք ընտրությունների պաշտպանության եւ 2020 թվականի ամերիկյան ընտրությունների նախապատրաստման լրացուցիչ միջոցներ: Այդ միջոցների թվում են՝ իրավազորման գործընթացի խստացումն ԱՄՆ-ից գովազդատուների համար, ավելի մանրամասն տեղեկատվության ցուցադրումը յուրաքանչյուր գովազդատուի վերաբերյալ եւ ԱՄՆ-ում «սոցիալական հարցերի» ցուցակի նորացումը՝ Facebook-ի ներսում եւ դրա սահմաններից դուրս՝ հասարակական քննարկումների ավելի լավ արտացոլման համար»,- նշվում Է ընկերության կայքում:

Նոր կանոնների համաձայն՝ սեպտեմբերի կեսերից այն գովազդատուները, որոնք ցանկանում են Facebook-ում եւ Instagram-ում քաղաքական բնույթի գովազդ զետեղել, պետք Է ընկերությանը լրացուցիչ տեղեկատվություն տրամադրեն ընկերության պատվիրատուի մասին: Եթե մինչեւ հոկտեմբերի կեսերը այդ տվյալները չտրվեն Facebook-ին, նրանց գովազդի հեռարձակումը կդադարեցվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում