Ազգային ժողովում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը
11:09, 24 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 26-ին՝ ժամը 14:15-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:
Ժամը 15:10-ին ԱԺ այգու հանրային հատվածում տեղի կունենա նկարների ցուցադրության բացման արարողություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում