Միջազգային

Ճապոնիան շարունակում Է տառապել ուժասպառող տապից

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան շարունակում Է տառապել ուժասպառող տապից

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում առնվազն 23 մարդ Է մահացել, եւս գրեթե 13 հազարը ջերմահարվածներով հոսպիտալացվել անցյալ շաբաթվա ընացքում: Օգոստոսի 14-ին այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի գլխավոր հրշեջ վարչությունը, որը կատարում Է արտակարգ իրավիճակների նախարարության եւ շտապ օգնության գործառույթները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ անցած յոթ օրվա ընթացքում ամբողջ Ճապոնիայում ջերմահարվածներով հոսպիտալացվել Է ընդհանուր առմամբ 12 հազար 751 մարդ: Ճապոնիան շարունակում Է տառապել ուժասպառող տապից, որը հաստատվել Է երկրի ամբողջ տարածքում: Որոշ տարածաշրջաններում ջերմաստիճանը հասնում Է Ցելսիուսի 39 աստիճանի:

Տուժածների եւ մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք հաճախ տանը չեն միացնում օդորակիչները խնայողության նպատակով: Երկրի իշխանությունները երկրի բնակչությանը հորդորում են փողոց դուրս գալ գլխարկով, ավելի շատ հեղուկ խմել եւ երկար ժամանակ չգտնվել արեւի տակ:

Անցյալ տարի սաստիկ շոգի եւ ռեկորդային բարձր ջերմաստիճանների պատճառով Ճապոնիայում մահացել Է ավելի քան 150 մարդ, տասնյակ հազարավորները հայտնվել են հիվանդանոցներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում